ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Չեռնոմորսկի առևտրի և զարգացման բանկի գործող ռիսկերի կառավարման վարչության տնօրեն Արտուր Նախշիկյանը մտել է Յունիբանկի խորհրդի կազմում:
Համապատասխան որոշումը կայացվել է բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 22-ին:
Վերջին 20 տարիների ընթացքում Արտուր Նախշիկյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի կենտրոնական բանկում: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարի խորհրդի անդամ և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության անդամ:
Յունիբանկի խորհուրդն ընտրվել է հետևյալ կազմով՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Ջորջ Պիսկով, Վարդան Ատայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) և Արտուր Նախշիկյան (անկախ անդամ):
Աղբյուր՝ arka.am
