Ucom-ի սպասարկման կենտրոնը Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում՝ Օգոստոսի 23-ի փողոցի 93-ում։ Ընկերության հաղորդմամբ՝ նորացված տարածքը նախատեսված է ավելի հարմարավետ սպասարկման համար և առաջարկում է ժամանակակից միջավայր, որտեղ հաճախորդները կարող են օգտվել Ucom-ի ծառայություններից, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և ծանոթանալ ընկերության վերջին առաջարկներին։
Արտաշատի կենտրոնը Ucom-ի 73 վաճառքի և սպասարկման կետերից մեկն է։ Այստեղ մեկ վայրում ներկայացված են ընկերության բջջային և ֆիքսված կապի ծառայությունները, հեռուստատեսային ծառայությունները, Wi-Fi լուծումները և խելացի սարքերը։ Հաճախորդները կարող են ընտրել իրենց պահանջներին համապատասխան ծառայություններ, ձեռք բերել սարքեր և ստանալ անհրաժեշտ աջակցություն։
«Մեր առաջնահերթությունն է Ucom-ի ծառայություններից օգտվելը դարձնել հնարավորինս պարզ և հարմար՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ քաղաքում կամ համայնքում են ապրում մեր հաճախորդները։ Սպասարկման կենտրոնների արդիականացումը այս մոտեցման կարևոր մասն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը ձգտում է ստեղծել միջավայր, որտեղ հաճախորդները կարող են ոչ միայն արագ լուծել իրենց հարցերը, այլև ծանոթանալ նոր տեխնոլոգիական հնարավորություններին և ընտրել առօրյան ավելի հարմար դարձնող լուծումներ։
Ընկերությունը նաև հայտնել է, որ նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ Արտաշատի սպասարկման կենտրոնում ցանկացած սմարթֆոն գնող հաճախորդները նվեր կստանան Canyon անլար ականջակալներ։
Ucom-ը շարունակում է զարգացնել և արդիականացնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ նպատակ ունենալով բարձրացնել սպասարկման որակը, ընդլայնել հասանելիությունը և Հայաստանի տարբեր բնակավայրերում ապահովել միասնական սպասարկման փորձ։

Աղբյուր՝ en.b24.am
