Առաջարկում ենք բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնք նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար: Այս հաշիվները հնարավորություն են ընձեռում խնայողություններ կատարել անկանխիկ ոսկով, ինչպես նաև ավելացնել դրանք՝ միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
Հիմնական պայմաններ
- Հաշիվներ ենք բացում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար, միայն 999.9 հարգի ոսկով, առանց նվազագույն մնացորդի պահանջի:
- Մեզ մոտ կարելի է գնել անկանխիկ ոսկի՝ սկսած 31 գրամից:
- Հաշիվներում անկանխիկ ոսկին հաշվառում ենք դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարած հաշվարկային գնով:
- Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ:
- Այս հաշիվներով կարող ենք իրականացնել հետևյալ գործառնությունները՝ հաշվի համալրում և ելքագրում:
- Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
- Իրավաբանական անձանց դեպքում՝ դիմում, կանոնադրություն, պետական ռեգիստրի գրանցման վկայական:
- Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դիմում, անձնագիր, պետական ռեգիստրի գրանցման վկայական:

Աղբյուր՝ www.evoca.am
