Evocabank-ը առաջարկում է բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնք նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար: Այս հաշիվները հնարավորություն են ընձեռում խնայողություններ կատարել անկանխիկ ոսկով, ինչպես նաև ավելացնել դրանք՝ միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
Հիմնական պայմաններ
- Հաշիվներ ենք բացում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար, միայն 999.9 հարգի ոսկով, առանց նվազագույն մնացորդի պահանջի: Մեզ մոտ կարելի է գնել անկանխիկ ոսկի՝ սկսած 31 գրամից (ոսկու գնանշումը կատարվում է գրամով): Մեր կայքում հրապարակվում են ոսկու գնանշման օրական տվյալները, որոնք փոփոխվում են՝ կախված միջազգային շուկաներում ոսկու գնից:
- Հաշիվներում անկանխիկ ոսկին հաշվառում ենք դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարած հաշվարկային գնով և կշռային (գրամային) արտահայտությամբ՝ 0.01 գրամ ճշտությամբ կամ տրոյական ունցիաներով՝ 0.001 տրոյական ունցիա ճշտությամբ:
- Մետաղական հաշիվներ բացելիս ղեկավարվում ենք ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
- Այս հաշիվներով կարող ենք իրականացնել հետևյալ գործառնությունները՝
- հաշվի համալրում՝ բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն հաշվին մուտքագրելու,
- հաշվի ելքագրում՝ հաշվին առկա անկանխիկ ոսկին բանկին վաճառելու:
- Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
- Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Անձնագիր և սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ:
Evocabank-ում նաև կարող եք ձեռք բերել ոսկու գրավով վարկեր՝ ամենահարմար պայմաններով:
Աղբյուր՝ www.evoca.am
