Bankomat

Արամ Մխիթարյանը նշանակվել է Yango Group-ի տարածարջանային ղեկավար

Լուրեր | 2026/06/29 13:00

Արամ Մխիթարյանը նշանակվել է Yango Group-ի տարածարջանային ղեկավար

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ստանձնում է նոր պատասխանատվություն

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների ղեկավար։ Այս մասին տեղեկացրել է Մխիթարյանը՝ նշելով, որ Yandex Armenia-ն կշարունակի ղեկավարվել իր կողմից։

Yango Group-ը տեխնոլոգիական ընկերություն է, որը գործում է Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրներում, իսկ կենտրոնակայանը գտնվում է Դուբայում։

Արամ Մխիթարյանը Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել 2024-ին, իսկ այժմ ստանձնում է Yango Group-ի արագ զարգացող տարածաշրջաններից մեկի ղեկավարումը։ Նա կղեկավարի բիզնեսի զարգացումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։

Նման նշանակումները հազվադեպ են հայկական տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների համար, ինչը վկայում է, որ տեղական թիմերում ձևավորված կառավարման փորձը գնահատվում է միջազգային մակարդակում։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ