Bankomat

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Լուրեր | 2026/06/30 16:01

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է համաժողովի կարևորությունը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ:

«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,- ասել է նախարարը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ