Bankomat

Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում կընդունի Ամերիկյան առևտրի պալատների 4-րդ տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովը 2027 թվականին

Լուրեր | 2026/07/02 11:04

Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում կընդունի Ամերիկյան առևտրի պալատների 4-րդ տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովը 2027 թվականին

Գագաթնաժողովը կանցկացվի 2027 թվականին Երևանում

Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում կընդունի Ամերիկյան առևտրի պալատների 4-րդ տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովը 2027 թվականին: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի դեսպանությունը Բուլղարիայում, որտեղ տեղի է ունեցել 3-րդ տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների, ֆինանսավորման և ներդրումների, թվային փոխակերպման, արտադրության, նորարարությունների, մատակարարման շղթաների և տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերը:

Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Էլինա Մարկարյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

Նշվում է, որ առաջին երկու գագաթնաժողովները կայացել են Ստամբուլում (2024) և Աթենքում (2025), իսկ այս տարվա գագաթնաժողովը հավաքել է ավելի քան 313 մասնակից 16 երկրներից:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ