Bankomat

Ալիև. «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել»

Լուրեր | 2026/07/02 04:04

Ալիև. «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել»

Ալիևը խոսել է ԵՄ հետ համագործակցության մասին

«Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել»։ Այս մասին Բաքվում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Եվրոպական Միության գլխավոր առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նրա խոսքով, համագործակցության ամրապնդման լայն հնարավորություններ կան, և երկու կողմերի ջանքերով այն նոր փուլ կարող է մտնել:

«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր քննարկել ենք շատ լայն և համապարփակ օրակարգ։ Եվրոպական Միությունը Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսն է կազմում», - ասել է Ալիևը:

Աղբյուր՝ news.am

Տարածել

Կարդացեք նաեվ