Ակբա բանկը համալրել է հաճախորդներին հեռավար սպասարկելու հնարավորությունները՝ ներդնելով պայմանագրերի ստորագրման էլեկտրոնային համակարգ։

Վարկային պայմանագրերի ստորագրման նպատակով իրականացվող քայլերի հաջորդականություն
Հաճախորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է փաստաթղթերի ստորագրման առաջարկ, որն ակտիվ է լինելու 10 աշխատանքային օր:
Վարկային փաստաթղթերին ծանոթանալուց հետո հաճախորդը սեղմում է «Անցնել ստորագրման» կոճակը, մուտքագրում է իր հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը և սեղմում է «Ստորագրել փաստաթղթերը» կոճակը:
Բանկի կողմից հաստատված փաստաթղթերը առանձին էլեկտրոնային նամակով ուղարկվում են հաճախորդի էլ. հասցեին, իսկ վարկի գումարը միաժամանակ փոխանցվում է հաճախորդի հաշվին՝ ավտոմատ գանձելով վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը:
Վարկատեսակներ
Էլեկտրոնային եղանակով վարկային պայմանագրերի ստորագրման և վարկի ձևակերպումը հնարավոր է իրականացնել առանց գրավի և առանց երաշխավորի հետևյալ վարկատեսակների դեպքում:
- Սպառողական վարկ - մինչև 10 մլն ՀՀ դրամ
- Քարտային վարկային գիծ - մինչև 5 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)
- Չվերականգնվող քարտային վարկային գիծ - մինչև 2 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)
- Գյուղատնտեսական վարկ - մինչև 5 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)
Աղբյուր՝ acba.am
