
Ադրբեջանը սեպտեմբերի 22-ից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի իր տարածք։ Որոշման մասին հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության մամուլի ծառայությունը։
AZAL-ի հաղորդագրության համաձայն՝ քայլը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների փաթեթով, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտին առնչվող սահմանափակումներով։ Ընկերությունում նշել են, որ այդ հիմքով որոշվել է կասեցնել իրանական փոխադրողների թռիչքները դեպի Ադրբեջան՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ից։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունից «ՌԻԱ նովոստի»-ին ասել են, որ գործող սահմանափակումների պայմաններում ուղևորներին խորհուրդ է տրվում դիմել համապատասխան ավիաընկերություններին կամ այն վաճառքի գրասենյակներին, որտեղ ձեռք են բերել տոմսերը։
Աղբյուր՝ panorama.am
