Bankomat

8-րդ հարկ. հանցավոր ծագման 523 հազար ֆրանկ է փոխանցվել Հայաստան

Լուրեր | 2026/07/01 11:00

8-րդ հարկ. հանցավոր ծագման 523 հազար ֆրանկ է փոխանցվել Հայաստան

Շվեյցարական UBS բանկից փոխանցված գումարը պատկանում է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին

2026 թ․-ի փետրվարին շվեյցարական UBS բանկից Հայաստան է փոխանցվել հանցավոր ծագում ունեցող 523 հազար շվեյցարական ֆրանկ։ Գումարը պատկանել է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին։ Նա կապ է ունեցել «Մագնիտսկու գործ» անունը ստացած խմբի հետ, որոնք հանցավոր ճանապարհով ձեռք բերած 230 միլիոն դոլարը հանել են Ռուսաստանից և փորձել են օրինականացնել։

2026 թ․-ի հունիսին «Հետքում» հրապարակվել է ««Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան» վերնագրով հետաքննությունը։ Հեղինակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն է, ով «8-րդ հարկ» փոդքասթի ժամանակ ներկայացնում է գործարքի մանրամասները և անդրադառնում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի ստվերային կողմերին։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ