Bankomat

2026-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 1,041,598 զբոսաշրջիկ

Լուրեր|2026/09/23 21:07
2026-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 1,041,598 զբոսաշրջիկ

Ժամանածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 1,041,598 զբոսաշրջիկ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 134,463-ով կամ 14.8%-ով։

Ժամանած զբոսաշրջիկների 35.9%-ը կամ 374,250 մարդ տեղավորվել են հյուրանոցներում։ Այս ցուցանիշը 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2%-ով։

Մնացած 64.1%-ը կամ 667,348 զբոսաշրջիկը մնացել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ կացության տարբերակներում։ Այս հատվածում տարեկան աճը կազմել է 27.2%։

Միևնույն ժամանակ Հայաստանից մեկնել են 686,277 զբոսաշրջիկ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից պակաս է 8.3%-ով։

Մեկնածներից 7,457-ը կամ 1.1%-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից, և այստեղ գրանցվել է 38.9% անկում։ Մնացած 678,820 զբոսաշրջիկը ճանապարհորդել են ինքնուրույն, ինչը 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.8%-ով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ