Bankomat

Nikol Pashinyan's Speech in the National Assembly on the Discussion of the Government's Program for 2026-2031

News | 2026/08/24 23:02

Nikol Pashinyan's Speech in the National Assembly on the Discussion of the Government's Program for 2026-2031

The Prime Minister presented a new vision for Armenia's development

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը։ Ելույթն ամբողջությամբ ստորև։

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունն իր միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել՝ էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։

Եվ այսպիսով կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է։ Այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ։ 2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մինչդեռ, 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկն ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը կեղծիքների, ուժի կիրառման և/կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով։ Այդպիսի մի փորձ էր, որ 2018 թվականին պսակվեց հեղափոխությամբ։ Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է և առանց այս փաստի հետ առերեսվելու հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը։

Այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահել է մեր պատմության մեջ, ժողովրդի այդ ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, որովհետև մեր պատմական ավանդույթը, հոգևոր քաղաքական վերնախավերից ժողովրդին գաղափարներ պարտադրելն է և ոչ թե ժողովրդի ցանկություններից ու ձգտումներից քաղաքական գաղափարներ ու հայացքներ դուրս բերելը։ Եվ այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը։ Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ՝ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա և ավելի ու ավելի հաստատուն և համակարգված տեսք ստացավ, և այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է։

Եվ հետևաբար, ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովից ներկայացնել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ Հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Կառավարության ծրագիրը, որը հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է Կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ, Կառավարության և կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։

Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը՝ արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը։ Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգն անկատար է մնացել երկու հիմնական պատճառով։ Պատճառներից մեկն այն է, որ ՔՈՎԻԴ-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ, և նրա ուշադրության և էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։

Երկրորդ և ոչ պակաս կարևոր պատճառն արտաքին և ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների և նրանց գործունեության վրա։ Բայց ի հեճուկս այս ամենի, մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո, հեղափոխության կիսատ մնացած օրակարգը լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումն ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։

Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի համակարգն արդեն իսկ գործում է լիարժեք կերպով։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության համակարգին զուգահեռ արդեն իսկ շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ են վերադարձվել պետությանը։ Սրանից բացի, Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ուզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, «Վիվա Հայաստան»–ում։ Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք դե յուրե կամ դե ֆակտո ապօրինի կերպով սեփականաշնորհված էին, վերադարձվել են համայնքներին և Կառավարությանը, այդ թվում՝ բանակցությունների միջոցով։ Էլ չեմ ասում այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել են, և այդ մուտքերի մեջ, բացի տնտեսական աճը, էական դեր ունի ստվերի կրճատումը, որտեղ գեներացված ահռելի միջոցներ պետական բյուջեի փոխարեն հեղափոխությունից առաջ հոսում էին բոլորիս հայտնի մարդկանց գրպանները։

Կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031 թվականը շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձնելու հրամայականը, և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ՀԷՑ-ի, «Արարատ ցեմենտ»–ի, Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ՝ վստահություն են տալիս, որ այս խնդիրն ի վերջո կլուծվի՝ ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ։ Այս գործընթացը, ի դեպ, կարևոր է ոչ միայն նախորդող շրջանի կոռուպցիայի հետևանքները վերացնելու, այլև կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայից զերծ պետության տեսլականն իրագործելու համար։ Այսօր գործող ցանկացած պաշտոնյա, Կառավարության անդամ, թե պատգամավոր, համայնքի ղեկավար, թե հիմնարկի տնօրեն, ովքեր իրենց աչքի առաջ կունենան կոռուպցիոն գայթակղություններ ու կտրվեն այդ գայթակղությանը, պետք է վստահ լինեն, որ ապօրինի կերպով ձեռքբերված ոչ մի գույք չի մնալու իրենց և իրենց ընտանիքի անդամների տիրապետմանը։

Վերջին տարիներին Կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել դատաիրավական համակարգի բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման համար, և կարող ենք ակնկալիք ունենալ, որ Հայաստանի զարգացման ընթացքը շեղած հանցագործությունները բացահայտվեն և մեղավորները պատժվեն, արժանի պատիժ ստանան և որոշ պրոցեսներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների դատարանի որոշումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։

Այս կենսական գործընթացի վիժեցման մեծագույն ռիսկը, ուզում եմ ուղիղ ասել իմ տպավորությունը, կապված է դատական համակարգի գործունեության հետ։ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր: Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ:

Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը: Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։ Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով։ Այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։

Այս փոփոխությունների արդյունքում` կոռումպացված շրջանակների արդարությունից ու արդարադատությունից խուսափելու հնարավորություններն էականորեն կկրճատվեն, եթե չասենք՝ գրեթե կբացառվեն։ Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն՝ որպես օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։

Նախ պիտի արձանագրեմ, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրություն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ։

Մյուս կողմից, հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, և սա հանրահայտ փաստ է։

Բայց եթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք և նայենք Երրորդ Հանրապետության պատմությունը։ Այդ նույն տրամաբանությամբ՝ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել յոթ շրջանների վերադարձի թեման, այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական՝ կամ առաջնորդները, պաշտպանները կամ ներկայացուցիչները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել։ Բա ինչու՞ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ։ Ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Միթե՞ այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը։ Մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին՝ այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ՝ մի պարզ պատճառով. մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին՝ կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը։ Իսկ սա անել չենք կարող, առավել ևս՝ 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ է։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա TRIPP նախագծի իրագործումն է, որը բխում է Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, և որը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է: TRIPP նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա՝ վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը, ի դեպ, հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Հայաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների և Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Հայաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ TRIPP նախագիծը, սակայն, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախջևանի տարածքով, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։

Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև Իրանի, Նախջևանի, Հայաստանի և Հայաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստանի համար: Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին TRIPP-ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն՝ այդ նախագծի մաս չէ, դրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերում է բուն TRIPP-ի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով` խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և կենտրոնական Ասիայի հետ, և հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու, հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են TRIP-ով՝ Նռնաձոր-Ագարակ, երկաթուղիով։

Հասկանալի է, որ Ագարակից բեռները մտնելու են Նախջևան և այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումն էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Իսկ այդ իրադրությունը հետևյալն է՝ Խորհրդային ժամանակներում Նախջևանից երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մտել է Հայաստան և շարունակվել է մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա և մտել Թուրքիա։ Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները, ոգևորված լինելով TRIPP նախագծով և ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով, Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր-Ագարակ երկաթուղով Նախջևան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչո՞ւ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռք բերողներն ուզում խուսափել Երասխ-Ախուրիկ երկաթուղուց։ Մի պարզ պատճառով՝ երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել։ Այսինքն՝ նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ, ռիսկի են դիմում, մանավանդ, եթե հաշվի առնենք TRIPP-ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։

Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ ...

Աղբյուր՝ hetq.am

Share

Read also