Bankomat

Customer Rights at Fast Bank

News | 2026/06/29 23:02

How to Protect Your Interests in the World of Finance

Հաճախորդի իրավունքներ

Հաճախորդի իրավունքներ

Ֆասթ Բանկի հաճախորդն իրավունք ունի ստանալ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկության պատճենները: Սույն տեղեկությունների տրամադրման համար որևէ սակագին չի սահմանվում:

Վերոնշյալ տեղեկությունները բանկը տրամադրում է ցանկացած անձի գրավոր դիմումը ստանալուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում (եթե դիմումի մեջ այլ ժամկետ նշված չէ)։

Տեղեկությունը տրամադրվում է դիմումի մեջ նշված եղանակով, իսկ դրա բացակայության դեպքում` այն եղանակով, որով ուղարկվել է դիմումը:
Հաճախորդին տրամադրվող տպագիր տեղեկության համար գանձվող սակագինը սահմանվում է բանկի ոչ ֆինանսական ծառայությունների սակագներով։

Դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել զանգահարելով (374 10) 51 00 00 հեռախոսահամարով, իսկ գրավոր դիմումը կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով՝

Առձեռն

Առձեռն

Բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում

Փոստով

Փոստով

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0047, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Էլ. հասցեով

Էլ. հասցեով

[email protected] 

[email protected] 

 

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդների բողոքների, բողոք-պահանջների ընդունման/ստացման և վերջիններիս արձագանքման գործընթացը սահմանվում է «Հաճախորդների բողոքների կառավարման ընթացակարգ»-ով:

 

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ

Իրավաբանական անձ/Անհատ ձեռնարկատեր հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ

“Ի՞նչ անել, եթե բողոք ունեք” ձևաթուղթ

Հայտարարություն

Հայտարարություն

  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքները դատական կարգով, դիմել Կենտրոնական բանկ կամ արբիտրաժային տրիբունալ, եթե առկա է արբիտրաժային համաձայնություն:
  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերը և/կամ իրավաբանական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (բացառությամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Կազմակերպությունների), ինչպես նաև պաշտպանել իր իրավունքները դատական կարգով, դիմել Կենտրոնական բանկ կամ արբիտրաժային տրիբունալ, եթե առկա է արբիտրաժային համաձայնություն:
  • «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն կնքել է համաձայնագիր Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ

Հաշտարար
Փիրուզ Սարգսյան 


Հասցե
ՀՀ, ք. Երևան, 0010, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ

Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոսահամարներ
(+374 60) 70 11 11      (+374 10) 58 24 21

Կայք
https://fsm.am/

E-mail:
[email protected]

Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00     Ընդմիջում՝ 13:00-14:00

Ուշադրություն։

Ֆասթ Բանկը պատասխանատվություն չի կրում վերոնշյալ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Բանկը պատասխանատվություն չի կրում այլ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Թարմացվել է25.05.2026 10:31

Աղբյուր՝ fastcredit.am

Share

Read also